Մարտի 29-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ նախանշված հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը, հանդիպումը հետաձգելու մասին պաշտոնական Բաքվի պահանջը թելադրված է` «երկու երկրների ԱԳՆ ղեկավարների պաշտոնական բանակցությունների համար ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում կոնկրետ առաջարկությունների բացակայությամբ»:





