AM
31 Մարտ 2012 - 09:42 AMT

Երևանում իրար են բախվել «Կադիլակ» և «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաները

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, մարտի 30-ին Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Կադիլակ» և «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՌԱՖ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: