AM
29 Մարտ 2004 - 14:09 AMT

ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավերով ապրիլի 1-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին: Հայաստանում Լիբանանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, վարչապետին կուղեկցեն նախարարներ, հայազգի խորհրդարանականներ, գործարարներ: Այցի ընթացքում նախատեսվում են Ռ.Հարիրիի հանդիպումները Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Այցի շրջանակներում կկայանա նաեւ հայ-լիբանանյան միջկառավարական խորհրդի նիստը: