AM
29 Մարտ 2004 - 15:59 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ ԶՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Մարտի 30-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության պաշտպանական պլանավորման եւ քաղաքականության վարչության պետ, գեներալ-մայոր Ջեֆրի Քելլերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի ընթացքում Ջ.Քելլերը կհանդիպի Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Ամերիկյան գեներալը կայցելի նաեւ Հայաստանի խաղաղապահ գումարտակ: