AM
29 Մարտ 2004 - 17:50 AMT

ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍՍԻԻ»-Ն ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ

Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը համարվում է հեռանկարային, եւ համապտասխան նախագիծը գտնվում է ուսումնասիրման փուլում: Այդ մասին «Արմենպրես» գործակալությանն են հայտարարել «Միջազգային էներգետիկ կորպորացիայում» (ՄԷԿ): Աղբյուրի համաձայն, ՄԷԿ-ի հիմնադիր ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ն առայժմ բանակցություններ չի վարում թուրքական կողմի հետ, սակայն, գտնում է, որ համեմատաբար ոչ մեծ ֆինանսական ու նյութատեխնիկական երկկողմ ներդրումները թույլ կտան գործարկել նախագիծը բավականին կարճ ժամկետում: Այսօր Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները հնարավորություն են ընձեռում առանց ներքին շուկային վնասելու արտահանել այն, ինչն էլ այսօր արվում է երկու ուղղություններով` Վրաստան եւ Իրան, նշել են ՄԷԿ-ում: