Երեկ Թուրքիայի մունիցիպալ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ 10 մարդ զոհվել է, 129-ը` վիրավորվել: Ըստ թուրքական «Հուրիեթ» թերթի, բախումները տեղի են ունեցել երկրի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ:





