AM
2 Ապրիլ 2012 - 13:56 AMT

«Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ն հրավիրում է քննարկելու բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները

«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունը ապրիլի 3-ին` ժամը 13:00-ին, հրավիրում է քննարկելու ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները և 2012թ. Խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների ծրագրերն ու անելիքները այդ ոլորտում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ից` քննարկումը կազմակերպվել է «Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ն: Ծրագրի նպատակն է մշակել և կուսակցություններին ներկայացնել ՀՀ-ում բարձրագույն կրթության որակի բարձրացմանը և մատչելիության ապահովմանն ուղղված առաջարկությունների փաթեթ` միաժամանակ նպաստելով ուսանողության ակտիվ մասնակցությանը ընտրություններին` որպես բարեփոխումների միջոց:

Քննարկմանը հրավիրված են 2012թ. խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ներկայացուցիչ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից բարձրագույն ոլորտի անմիջական մասնակիցներ` ուսանողներ, դասախոսներ, բուհերի ներկայացուցիչներ:

Քննակումը տեղի կունենա «Էրեբունի պլազայի» Արգիշտի սրահում: