AM
2 Ապրիլ 2012 - 15:03 AMT

Հանրապետության միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են

Հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները ժամը 17.30-ի դրությամբ հիմնականում երթևեկելի են:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարությունից`սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս փակ է մնում Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են մաքրման աշխատանքներ: Աշխատանքների ավարտի և ճանապարհի վերաբացման մասին կհայտնվի լրացուցիչ: