Հայաստանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության ծրագրերը այսուհետ կհամակարգի Երեւանում ԱՄՆ դեսպանատանը բացված պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակը: Ինչպես հաղորդել են դեսպանատան մամլո ծառայությունում, տվյալ գրասենյակի ստեղծումը անհրաժեշտ է դարձել վերջերս Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության եւ դրամաշնորհների ռեսուրսների ավելացման պատճառով: Գրասենյակը կզբաղվի նաեւ ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրերով, ինչպես նաեւ մարդասիրական օգնության տրամադրման հարցերով:





