AM
3 Ապրիլ 2012 - 13:37 AMT

Բուլղարացի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով ժամանել է ՀՀ, այցելել է Ծիծեռնակաբերդ: Բորիսովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին և զոհերի հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բուլղարական պատվիրակության անդամները և վարչապետը այցելել են նաև Ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցահանդեսին: Բոյկո Բորիսովը գրություն է թողել թանգարան այցելած պաշտոնական այցելուների գրամատյանում:

Հիշողության արահետում Բոյկոն արծաթափայլ եղևնի է տնկել: