Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) խոչընդոտելու է Հայաստանի կրթության նախարարի մասնակցությանը ապրիլի 15-16 Բաքվում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովին (ՍԾՏՀ): Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի « 525-րդ թերթը», հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, «թշնամական պետության նախարարի մասնակցությունը Բաքվի նիստին անթույլատրելի է»: Նաղին գտնում է, որ ադրբեջանական իշխանությունները չպետք է թույլ տան նման այց: «Թող Հայաստանի կրթության նախարարը զբաղվի շովինիստաբար տրամադրված հայ երիտասարդության դաստիարակությամբ, այստեղ նա անելիք չունի»,- նշել է նա: ՂԱԿ-ը մտադիր է բողոքի միջոցառումներ անցկացնել պետական կառույցների հիմնարկների առջեւ, որոնք զբաղվում են նիստի կազմակերպման հարցերով, ինչպես նաեւ այն հյուրանոցի առջեւ, որտեղ անցնելու է միջոցառումը:





