AM
1 Ապրիլ 2004 - 14:29 AMT

ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՆՄԱՍՆ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻՆ

Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու կասկածանքով կալանված հայ օդաչուների անձնակազմի հրամանատարը հայտարարում է Գվինեայի իշխանություննրի կողմից նրանց վերագրվող հանցագործությանը իրենց անմասն լինելու վերաբերյալ: Այդ մասին մարտի 30-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանին է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Տուլիամենի Կալոմոհը, որը, վերջերս լինելով այդ աֆրիկյան երկրի մայրաքաղաք` Մալաբոյում, հանդիպել է հայկական ավիաանձնակազմի հրամանատար Ա.Կարապետյանի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը նշել է նաեւ, որ Մալաբոյում իր հանդիպումների ընթացքում Գվինեայի իշխանությունները հավաստիացրել են նրան, որ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ նրանք կղեկավարվեն մարդու իրավունքերի միջազգային նորմերով: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, իր հերթին հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնապես դիմել է Հասարակածային Գվինեայի արտգործնախարարությանը` Մալաբո հայկական պատվիրակություն գործուղելու հնարավորության հարցով: Ներկայումս ՀՀ ԱԳՆ-ն պատասխանի է սպասում Հասարակածային Գվինեայից: