Իր տարածաշրջանային այցի շրջանակներում ապրիլի 22-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը: Ինչպես հաղորդել են Երեւանում Գերմանիայի դեսպանատանը, Հայաաստանի քաղաքական ղեկավարության հետ նա կքննարկի երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:





