AM
1 Ապրիլ 2004 - 18:19 AMT

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՉԱՐՏՈՆԵԼ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ` ԲՌՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ

Վերջերս ընդդիմության հանրահավաքներում հնչող հեղափոխական հայտարարությունները հղի են իրավիճակի ապակայունացմամբ մայրաքաղաքում, ինչը կարող է հանգեցնել քաղաքի ամբողջ տնտեսության խաթարմանը: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նրա խոսքերով, Երեւանին այսօր անհրաժեշտ է կայուն քաղաքական եւ տնտեսական իրավիճակ ու նորմալ աշխատելու պայմաններ` Երեւանի քաղաքացիների համար: Ընդ որում, քաղաքապետը նշել է, որ Երեւանի իշխանությունները կարող են չարտոնել հակասահմանադրական` բռնի իշխանափոխության կոչերով հանրահավաքները: