AM
1 Ապրիլ 2004 - 18:56 AMT

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԻՆ

Ելնելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքի նկատմամբ հասարակության հետաքրքրությունից, ՀՀ արդարադատության նախարարությունը օրինագծի տեքստը կներկայացնի մեր կայքի գրադարանային մասում: Ինչպես հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը, հետաքրքրվող քաղաքացիները կարող են իրենց տեսակետները եւ առաջարկները ներկայացնել [email protected] ինտերնետային հասցեով: