AM
5 Ապրիլ 2012 - 16:28 AMT

Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի ներքաղաքական իրավիճակը

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի` համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել առաջիկա քարոզարշավին առնչվող խնդիրներին:

Քննարկման հիմնական թեմաներն են եղել առաջիկա քարոզարշավի ռազմավարության և պատշաճ կազմակերպման, վարչախմբի կողմից իրականացվող կեղծիքների դեմ արդյունավետ պայքարի հետ կապված հարցեր: