Հայաստանի իրավապահ մարմինները ապրիլի 4-ին կալանել են «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եւ մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցին: ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Սուրենյանցին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներով` երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելու համար: Նշենք, որ ՀՀ դատախազությունը ՔՕ սույն հոդվածներով քրեական գործ էր հարուցել դեռեւս նախորդ շաբաթ եւ Ս.Սուրենյանցը դեռեւս միակ կասկածյալն է այս գործով:





