AM
6 Ապրիլ 2004 - 13:33 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մոտ ապագայում նախատեսվում Է Հայաստանի առեւտրական ներկայացուցչությունների բացում ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում: Աղբյուրի համաձայն` նման ներկայացուցչություն կա միայն Ռուսաստանում, որը մեծապես նպաստում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ի դեպ, տվյալ համակարգն արդեն լայնորեն կիրառվում է Հարավային Կովկասի մյուս երկրների կողմից: