Այսօր Հայաստանում նշում են Մայրության եւ գեղեցկության օրը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի կանանց եւ մայրերին այդ տոնի կապակցությամբ` նշելով, որ այսօր եւս նրանք շարունակում են լինել ընտանեկան օջախի արժանապատիվ պահապաններ, որտեղ սնուցվում ու ձեւավորվում են երկրի ապագա քաղաքացիները: Պետության ղեկավարը մաղթել է հայ կանաց այնպիսի զավակներ, որոնցով հպարտանա ողջ հայ ժողովուրդը:





