AM
8 Ապրիլ 2004 - 13:03 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիայի կողմից հարված կհասցնի ոչ միայն ադրբեջանա-թուրքական բարեկամությանը, այեւ ողջ թյուրքական աշխարհին: Այդ մասին Ադրբեջանի խորհրդարանի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը: Նրա խոսքերով, այդ սահմանի բացումը կարող է դադարեցնել «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ամրապնդվող եղբայրական հարաբերությունները»: Մեկնաբանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով վերականգնելու մասին կոչերը, Մ.Ալեսքերովը նշել է, որ այդ հարցում «շտապողականություն չի կարելի թույլ տալ»: «Մենք նախապատվությունը տալիս ենք հակամարտության կարգավորմանը բանակցային ճանապարհով, սակայն եթե դա արդյունքներ չտա, ապա Ադրբեջանը պատրաստ է ազատագրել իր տարածքները բոլոր հնարավոր ճանապարհներով», – նշել է խոսնակը: