Այսօր երկօրյա այցով Երեւան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա կքննարկի տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաեւ հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման հեռանկարները: Այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կհանդիպի Հայաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ոստիկանապետի հետ:





