Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում ապրիլի 9-ին կմատուցվի Սուրբ Պատարագ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանից` պատարագին կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն: Աղոթք կբարձրացվի 1992 թվականի ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանցիների իրականացրած կոտորածի 20-րդ տարելիցի և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար:





