AM
8 Ապրիլ 2004 - 15:20 AMT

ԵԱՀԿ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՎԵՐՋԵՐՍ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար` դեսպան Վլադիմիր Պրյախինը դատապարտել է ապրիլի 5-ին Երեւանում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ընթացքում լրագրողների վրա կատարված հարձակումը: «Ցանկացած բռնություն լրագրողների հանդեպ պետք է դատապարտվի, նման արարքի կազմակերպիչները պատժվեն եւ քրեական գործ հարուցվի իրականացնողների դեմ»,- ասել է Պրյախինը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց խոստումները` համապատասխան միջոցներ ձեռնարկել այս արարքի վերաբերյալ»,- ավելացրել է նա: Դեսպան Պրյախինը նաեւ լուրջ մտահոգություն է հայտնել «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ, կուսակցական թերթի խմբագիր Սուրեն Սուրենյանցի` ընդդիմության հանրահավաքին նախորդող օրը ձեռբակալելու կապակցությամբ: «ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը ուշադիր հետեւելու է այս դեպքի վերաբերյալ հետագա զարգացումներին»,- ասել է դեսպան Պրյախինը: