Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը եւ պատրաստ է ինքազոհ պաշտպանելու հանրապետությունը ցանկացած ոտնձգությունից: Այդ մասին ղարաբաղյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի հետ սահմանում կատարելագործվում են ամրացուցիչ-պաշտպանական եւ ինժեներական շինությունները, բարձրացվում է զինծառայողների մարտական պատրաստվածության ու տեխնիկական հանդերձվածության մակարդակը: Անդրադառնալով սահմանամերձ գոտում տիրող իրավիճակին, նա այն գնահատել է որպես կայուն:





