Ապրիլի 5-ին Երեւանում «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների եւ բռնարարքների առնչությամբ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ցանկացած խախտում բացառելու նպատակով: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Լարիսա Ալավերդյանը դիմել է նաեւ Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանին այդ անկարգությունները հրահրողների, նրանց նկատմամբ ձեռնարկված միջոցների, ինչպես նաեւ այդ օրերին վարչական կալանքի ենթարկված անձանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ անհայտ անձանց կողմից հրահրվել են վիճաբանություններ եւ հարձակում է կատարվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա:





