AM
9 Ապրիլ 2004 - 12:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍԵՆԵԳԱԼԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ

Ապրիլի 8-ին ՄԱԿ-ում Հայաստանի եւ Սենեգալի մշտական ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը եւ Փոլ Բադջին ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ կոմյունիկեն: Փաստաթղթի ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկու կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, մասնավորապես, տնտեսական եւ կրթամշակութային համագործակցության ոլորտներում: