AM
9 Ապրիլ 2004 - 13:14 AMT

ՊՐԱՀԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ապրիլի 16-ին Պրահայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ կկայանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Համաժողովի շրջանակներում նախատեսված է Վ.Օսկանյանի առանձին հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: