AM
9 Ապրիլ 2012 - 13:01 AMT

Արմավիրի մարզում հակագազի փամփուշտներ են հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրլի 9-ին 14:30-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում` գազալցակայանին հարակից տարածքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ: Դեպքի վայր է մեկնել Էջմիածին քաղաքի Հրշեջ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով այդ առարկաները հակագազի ռեգեներատիվ փամփուշտներ են: