ՀՀ ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ երեկ ժամը 21:50-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 17.30-ին Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի թիվ 1 տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից թունավորվել է տան բնակչուհի 1975 թ. ծնված Արևիկ Եղիազարյանը:
Ապրիլի 8-ին ժամը 23:10-ին հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Ջամբուլի փողոցի թիվ 30 տնից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հիշյալ տան բնակիչ, 2008 թ. ծնված Վարդուշ Պողոսյանը և Հնոցավան 1-ին շարքի թիվ 14 տան բնակիչներ, 2001 թ. ծնված Մինաս Նիկողոսյանը ու 1998 թ. ծնված Հովհաննես Նիկողոսյանը:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում նրանք թունավորվել են Ջամբուլի փողոցի թիվ 30 տանը ջեռուցման կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:





