Ապրիլի 7-ին, ժամը 17:15-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում` Փամբակ գետում հայտնաբերվել է դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները գետից դուրս են բերել և ոստիկանության աշխատակիցներին հանձնել Վանաձորի բնակիչ` 1928 թ. ծնված Սաշիկ Զուլոյանի դին:





