AM
11 Ապրիլ 2012 - 05:23 AMT

Մեր ճանապարհները բաց են, Վրաստանում կա ձնահյուսի վտանգ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ այսօր, ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Իսկ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ: