AM
11 Ապրիլ 2012 - 05:43 AMT

«Հայկական ժամանակ». Աղվան Հովսեփյանը փորձում է ԱԺ-ում սեփական ստվերային խմբակցությունը ձևավորել

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը վերջին օրերին իր մոտ է կանչում Արթիկի և Մարալիկի տարածաշրջանի գյուղապետերին և հանձնարարում, թե ով քանի ձայն պետք է ապահովի թիվ 36 ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի օգտին: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: ՀՀԿ-ն թիվ 36-ում առաջադրել է ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանին:

«Պարզ է, որ Դավիթ Սարգսյանը կատարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգը, որը փորձում է 5-րդ գումարման ԱԺ-ում սեփական ստվերային խմբակցությունը ձևավորել: Դ. Սարգսյանը 2008-ին ներքաշված էր նախագահական ընտրությունների գործընթացներում: Հենց նրա «շնորհիվ» համաժողովրդական շարժման տասնյակ ներկայացուցիչներ կալանավորվեցին, հարյուրավորները՝ հալածանքների ենթարկվեցին»,- ասել է Մակեյանը: Դատախազության կողմից թիվ 36-ի գյուղապետերին քվեի «պլան» պարտադրելու մասին նախկինում ևս ահազանգեր են եղել: