AM
11 Ապրիլ 2012 - 06:15 AMT

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է ՀՀԿ-ին

հասարակական կազմակերպության երեկ կազմակերպած խորագրով կոնֆերանսի ընթացքում հայտարարություն է ընդունվել, համաձայն որի` 2012թ. խորհրդարանական ընտրություններին հասարակական կազմակերպությունը սատարում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է անում իրենց քվեն տալ նրա օգտին: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ բժիշկներ: Կոնֆերանսի ընթացքում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վերոնշյալ հասարակական կազմակերպության համանախագահ Դերենիկ Դումանյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունը` իր շուրջ 20 հազար անդամներով, առողջապահության ոլորտում ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են ոլորտի կազմակերպիչներ, անվանի բժիշկներ, առաջատար մասնագետներ, երիտասարդ բուժաշխատողներ:

Հասարակական կազմակերպությունն ակտիվ մասնակիցն է եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտում իրականացվող գործընթացներին: Այսուհետ ևս հասարակական կազմակերպությունը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և նպատակներին` այն է` աջակցել առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել ՀՀ-ում ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացմանը և առողջապահական ծառայությունների մատչելիությանը, առավել ակտիվ մասնակցել ՀՀ-ում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, մասնագիտական չափորոշիչների մշակմանն ու ներդրմանը: Բոլոր ծրագրերը շարունակական են և միտված են մեր ազգաբնակչության առողջության պահպանմանը: