AM
11 Ապրիլ 2012 - 08:02 AMT

Ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է տուժել

Ապրիլի 10-ին ժամը 16:55-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բակում գտնվող մի ավտոտնակում, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով ստացած վնասվածքներով և տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Հովհաննիսյանը, 2001 թ. ծնված Ժորա Հովհաննիսյանը և 1991 թ. ծնված Գևորգ Մանուկյանը, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Հրդեհը մարվել է նույն օրը ժամը 17:20-ին մարտական 4 հաշվարկի ուժերով:

Նշանակվել են դատաբժշկական, հրդեհատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: