AM
11 Ապրիլ 2012 - 08:53 AMT

Վաղը Դավթաշենում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ապրիլի 12-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: