«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ այսօր` ապրիլի 11-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Լաուրենտիու Հրիսթերային և ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:





