AM
11 Ապրիլ 2012 - 12:26 AMT

Կոմկուս. Հայաստանի խորհրդարանում գաղափարական պայքարն է պակասում

Հայաստանի Ազգային ժողովում գաղափարական պայքարն է պակասում, գտնում է Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Կոմունիստներն ասելիք ունեն Ազգային ժողովում»,-հայտարարել է նա «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քաղաքական բանավեճի ժամանակ:

Ըստ Սաֆարյանի, կոմունիստները նորընտիր խորհրդարանում առաջ են մղելու սոցիալիստական գաղափարները, որոնք այժմ արդիական են:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում է 9քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` ՀԱԿ:

Կոմկուսի համամասնական ցուցակը (75 մարդ) գլխավորում են ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Հայաստանի կոմկուսի Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: