ՀՀԿ-ն Մեծամորում հանրահավաք է կազմակերպել, հավաքվել է ՀՀԿ-ի տվյալներով մոտ 2000 մարդ: Հավաքված երիտասարդությունը պարում է և ուրախանում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ՀՀԿ-ից, պարող երիտասարդներից մեկը պատասխանեց. «Ես միայն մի բան կասեմ, եթե ՀՀԿ-ն այսպիսի համերգներ հաճախ կազմակերպի, ավելի լավ կարծիք կունենանք իր մասին»:
Իսկ մի տարեց մարդ PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց. «Ես նախագահին չեմ կարող մոտենալ, գոնե գրի առեք և իրենց հասցրեք, որ Մեծամորի պոլիկլինիկան ետ բերեն, չսեփականացնեն»:
Մեծամորցիների հետ զրույցից պարզ դարձավ, որ այս հարցով բազմաթիվ անգամ դիմել են կառավարությանը, սակայն արձագանք չեն ստացել: «Ով այդ հարցը լուծի, նրան էլ կընտրեմ»,- ավելացրեց Մեծամորի բնակիչը:





