Այսօր կայացած մամլո ասուլիսում իրանագետ Նվեր Դավթյանն ու ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը պատմել են Իսրայելից Ադրբեջանի գնած սպառազինության դերի և Իրան-Ադրբեջան լարվածության, նաև` տարածաշրջանում հարաբերությունների լարվածության ավելացման մասին: Նվեր Սաֆարյանը հայտնել է, որ Ադրբեջանը հետագայում չի կարող և չի էլ վերազինի իր բանակը ռուսական սպառազինության հաշվին, քանի որ իր վարած քաղաքականությունն ուղղված է իրադրության ապակայունացմանը, ուժերի հավասարակշռության խախտմանը և մասամբ Ռուսաստանի դեմ է: Նման քաղաքականության պատճառը Ադրբեջանի մտերմությունն է Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ, իսկ վերջերս նաև խիստ մերձեցումն Իսրայելի հետ, ինչի արդյունքում սպառազինության մատակարարման մասին 1,6 միլիարդ դոլար արժեքով պայմանագիր կնքվեց: Բացի այդ, Իսրայելը ջանք չի խնայի, որպեսզի Իրանի վրա հնարավոր հարձակման համար իրավունք ստանա օգտագործելու Ադրբեջանի տարածքը: Իսրայելի ռազմաօդային ուժերը դժվարությամբ կկարողանան թռչել մինչև Իրան, ռմբակոծել լավ պաշտպանված միջուկային օբյեկտները և վերադառնալ: Դրա համար նրանց պլացդարմ է հարկավոր, որը կարող է դառնալ Ադրբեջանի տարածքը:





