AM
11 Ապրիլ 2012 - 13:32 AMT

«Ժառանգություն» կուսակցությունն էլ Կոտայքում կլինի

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ վաղը` ապրիլի 12-ին «Ժառանգության» համամասնական ցուցակի ներկայացուցիչներն ընտրողների հետ կհանդիպեն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Եղվարդ, Աբովյան, Գառնի բնակավայրերում:

PanARMENIAN.Net-ը հիշեցնում է, որ վաղը Կոտայքի Հրազդան, Չարենցավան, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքներում է լինելու նաև Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը: