Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ձերբակալված Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի կողմից ընտրված պատգամավորներ Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից` Ալեքսան Կարապետյանը նախորդ գիշեր ազատ են արձակվել: Ինչպես այսօր «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Շ.Քոչարյանը, կալանքի ընթացքում ինքը սկզբից հանդես է եկել «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված քրեական գործի գծով կասկածյալի, այնուհետեւ վկայի կարգավիճակում: Ընդ որում, նա հայտարարել է, որ ոչ հանրահավաքի ժամանակ, ոչ էլ դրանից հետո իր մոտ զենք չի եղել: Պատգամավորը նշել է, որ ձերբակալությունից հետո ոստիկաներն իրեն չափազանց հարգալից են վերաբերվել:





