AM
14 Ապրիլ 2004 - 13:45 AMT

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, խորապես մտահոգ Հայաստանում ծավալված վերջին իրադարձություներով, հայ ժողովրդի զավակներին կոչում է զսպվածության եւ ողջախոհության: Այդ մասին, ինչպես հաղորդել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունում, ասվել է երեկ կայացած Գերագույն Հոգեւոր Խորհուրդի նիստում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով բռնության ցանկացած դրսեւորում, հորդորում է Հայաստանի իշխանությանը եւ ընդդիմությանը` բոլոր հարցերի լուծումները փնտրել բացառապես քաղաքական եւ իրավական հարթություններում, հանդուրժողության եւ փոխհասկացողության ոգով, հայտարարել են հոգեւոր հայրերը: