AM
14 Ապրիլ 2004 - 14:49 AMT

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԵՏՔ Է ՀԵՏԱԽՈՒՅԶ ԼԻՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Մուսա Մուսաեւը գտնում է, որ «յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է հետախույզ լինի»: Ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, այդ մասին նա հայտարարել է երեկ «Հետախուզական եւ հակահետախուզական գործունեության մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ: Աղբյուրի համաձայն, պատգամավորը ազգային հանրագիտարանի նախագծի պատրաստման տապալումը կապել է հայկական հատուկ ծառայությունների գործունեության հետ: Նա հայտարարել է, որ մինչ օրս Ադրբեջանում կան բազմաթիվ «հայ հարսներ», այդ պատճառով «մենք բոլորս պետք է զգոն լինենք»: Ինչպես նշում է թերթը, օրինագծի համաձայն, Ադրբեջանի քաղաքացիները անհրաժեշտության դեպքում պարտավոր են աջակցել հետախուզական ծառայություններին: