Ապրիլի 16-ին 18:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա միավորված ընդդիմության հերթական հանրահավաքը: Այդ մասին այսօր լրագրողներին են հաղորդել ՀՀ Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի կողմից պատգամավորներ Շավարշ Քոչարյանը եւ Ալբերտ Բազեյանը: Նրանց խոսքերով, որոշումն այդ մասին կայացվել է դաշինքի քաղխորհրդի այսօրվա նիստում:





