Արձագանքելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը փորձում է «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով», և ուսումնասիրելով ՀՀ ԿԳՆ-ի և ԵՊԼՀ-ի կայքերում զետեղված ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանը՝ մի խումբ իրավաբաններ հանձն են առել իրականացնել հրամանի փորձաքննությունը:
Փորձաքննության նպատակն է ճշգրտել՝ որքանով է իրականությանը համապատասխանում պարոն Աշոտյանի՝ «որպես պետության կողմից կրթության ոլորտի պատասխանատու նշանակված այր՝ ես պարտավոր եմ հետևել ՀՀ կրթական հաստատություններում օրինականության հաստատմանը» հայտարարությունը:
Եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. ապրիլի 6-ի թիվ 160-Ա հրամանը հակասում է Սահմանադրությանն ու մի շարք օրենսդրական ակտերին` ինչպես վարչական ակտ ընդունելու իրավասության, այնպես էլ վարչական վարույթի չափանիշներով:





