Այսօր Պրահայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, տեղի կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի շուրջ խորհրդակցություն: Խորհրդակցությանը կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահները` այդ թվում ԱՄՆ-ից նորանշանակ միջնորդ Սթիվեն Մանը: Հիշեցնենք, որ տվյալ հանդիպումը պետք է կայանար դեռ մարտի 29-ին, սակայն, ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվել էր անորոշ ժամանակով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, «ենթադրվում է, որ Մինսկի խումբը կազմակերպում է այս հանդիպումը, որպեսզի որոշ պարզաբանումներ մտցնի նախարարների եւ միջազգային միջնորդների միջեւ»:





