AM
13 Ապրիլ 2012 - 07:27 AMT

Արմավիրի բնակիչը պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել

Ապրիլի 12-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Էդգար Բ.-ն: Ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի չգործող գինու գործարանի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտից անհայտ առարկա գտնելու և դրա հետ անզգույշ վարվելու արդյունքում առաջացած պայթյունի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: