AM
16 Ապրիլ 2004 - 14:39 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԵԴԻԱ-ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

ԶԼՄ-ների ազատության աջակցության Նյու Յորքյան կազմակերպությունը դատապարտել է ապրիլի 13-ին Երեւանում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ընթացքում հայ լրագրողների վրա հարձակումը: Իր հայտարարությունում կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննություն անցկացնել այդ հարձակումների փաստերով եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: «Մենք պահանջում ենք նաեւ, որպեսզի հայ պաշտոնյաները ապահովեն լրագրողների ազատությունը եւ անվտանգությունը երկրում»,- ասվում է հայտարարությունում: