AM
16 Ապրիլ 2004 - 18:36 AMT

ԱԼԻԵՎԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ «ՀԻՆԳ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ» ՓՈԽԱՐԵՆ ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է «Ադրբեջանի հինգ զավթված տարածքների ազատման» փոխարեն Բաքու-Երեւան երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին Ի. Ալիեւը հայտարարել է Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով` միեւնույն ժամանակ կվերականգնվի Բաքու-Նախիջեւան-Երեւան երկաթուղային մայրուղին: Նման դեպքում վերանում է հայ-թուրքական սահմանի շրջափակման անհրաժեշտությունը, նշել է Ադրբեջանի ղեկավարը: