2003 թվականին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) բավականին հաջող է աշխատել: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ, Եվրոպայի միջուկային խորհրդի անդամ, Մյունհենի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ադոլֆ Բիկհոֆերը` Խորհրդի յոթերորդ նիստի բացման ընթացքում: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունում, Բիրկհոֆը, մասնավորապես, նշել է, որ հաշվետու տարում ՀԱԷԿ-ում չի արձանագրվել ոչ մի միջադեպ, որը մանրամասն քննարկում պահանջեր: Նա ընդգծել է նաեւ Հայկական ատոմակայանի արդյունավետ համագործակցությունը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես, ՄԱԳԱՏԵ-ի:





